Մեկ ու կես ամսվա մեջ 1․5 միլիոն քաղաքացիներից միայն 123 հազարն է միասնական տոմս ձեռք բերել
Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ։ Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20889։ Տվյալները ներկայացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հիշեցնեմ, որ մինչև փետրվարի 28-ը ներառյալ 30-օրյա, 90-օրյա կամ 365-օրյա տոմս ձեռք բերած քաղաքացիները (բացառությամբ անվճար ուղևորափոխադրման իրավունքի կրողների) կստանան հավելյալ 30 օր օգտագործման հնարավորություն»,- գրել է նա։