Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում է
Մամուլ

Փաշինյանը «միջանցքի» հարցը համաձայնեցրել է, հիմա կարգավիճակն են որոշում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ-ականները, որ շարունակ հայտարարում էին, թե Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում «միջանցքային տրամաբանություն» չի քննարկվում, կամաց-կամաց ժողովրդի ականջին կաթեցնում են Ալիեւին տրվելիք «անխոչընդոտ ճանապարհի» օրակարգը, որը ոչ այլ ինչ է, քան հենց միջանցք:

Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր բերանից թռցրել, որ պատրաստ են Բաքվին անխոչընդոտ ճանապարհ տրամադրել՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ: «Ինչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է միջանցք»,- նիկոլական «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի» ոճով հայտարարել էր Սիմոնյանը, ըստ էության, այս գլխից արդեն մատնելով իշխանական թիմի մտադրությունը, թե Բաքվի հերթական պահանջը կատարելուց հետո ինչ մանիպուլյացիաների են դիմելու, որ արդարացնեն զիջումը:

Սիմոնյանի հայտարարությունից հետո նախ՝ ինքը, ապա թիմակիցները լծվեցին «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպումը «պարզաբանելու» գործին, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի համար անընդունելի է, մնում է կարմիր գիծ: ՔՊ-ական Արման Եղոյանը, օրինակ, փորձել էր լղոզել հարցը․ «ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պիտի մի որոշակի, չասենք` ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի, այսինքն՝ ՀՀ-ն պիտի իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում»: Նրա թիմակից Արթուր Հովհաննիսյանն ասել էր. «Կարո՞ղ է հավանական լինել, որ Հայաստանի տարածքով անցնի որեւէ բեռ, որի, էսպես ասած, պարունակության, բովանդակության մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները չիմանան»: Իշխանական խոսափողներն այս պնդումներն անելիս, սակայն, չեն պատասխանում գլխավոր հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը տեղեկանալու այդ մասին, ու ի՞նչ մեխանիզմով է իրականացվելու Հայաստանով անցնող բեռների նկատմամբ վերահսկողությունը, որովհետեւ դա կարող է լրիվ ձեւական լինել, եւ, դիցուք, Բաքուն Երեւանին ինչ-որ թղթի կտորով տեղեկացնի X բեռի մասին, դրանով հարցը փակվի առանց ստուգման, բայց իրականում տեղափոխի Y բեռը:

Այս սցենարն առավել քան հավանական է՝ հաշվի առնելով ՔՊ-ականների եւ Ալիեւի ձեւակերպումների սինքրոնությունը, ինչն արդեն սովորական է դարձել ու չի զարմացնում: Ալիեւն այս տարվա հունվարի 28-ին՝ տրանսպորտային խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ, բառացի ասել էր. «Հայաստանը պետք է ապահովի մեր կապը Նախիջեւանի հետ՝ առանց խոչընդոտների եւ ստուգումների»: 

Իշխանությունը չի բացահայտում, թե կոմունիկացիաների ապաշրջափակման ինչ առաջարկներ է ուղարկել Բաքվին, որին շուրջ 3 ամիս է՝ պատասխան չկա, բայց Ալիեւը նշված քննարկմանը հրապարակավ հասցրել է Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ն անվանել «թղթի կտոր» ու պնդել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագիծը: Ընդ որում, Ալիեւն այս մասին խոսելիս «միջանցքի» տրամադրումը որպես Փաշինյանի ստանձնած պարտավորություն է ներկայացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթին:

Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը «Հրապարակ»-ին ասում է՝ Փաշինյանն Ալիեւի հետ վաղուց համաձայնեցրել է այդ հարցը, հիմա խոսքը, այսպես կոչված, «միջանցքի» կարգավիճակի հարցն է: «Հիմա դա ինչպես էլ կոչենք՝ միջանցք, ճանապարհ, եթե Ադրբեջանի ինչ-որ կետից ապրանք է անցնում Հայաստանով դեպի Նախիջեւան կամ այլ ուղղությամբ, որը չի անցնում Հայաստանի համար ստանդարտ ստուգման համակարգով եւ ընթացակարգերով, ապա խոսքը գնում է հենց միջանցքի մասին:

Օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետությունից մեքենաները հատում են Մեղրիի ճանապարհը եւ հասնում են մինչեւ Հայաստան-Վրաստան սահմանը, եւ այդ բեռնափոխադրումների համար ինչ-որ հատուկ կարգավիճակ չկա, այդ մեքենաները սահմանը հատում են  ՀՀ օրենսդրությանը համապատասխան մաքսային եւ բեռների փոխադրման ընթացակարգով: Նախկինում հայկական կողմը նույնիսկ, այսպես ասած, ճանապարհային վարձն էր հանել: Երբ սրանք եկան իշխանության, այդ ճանապարհային վարձը վերականգնեցին: Հիմա, եթե այդ համակարգից դուրս այլ համակարգով են սկսելու աշխատել, մենք հստակ պետք է խոսենք միջանցքի մասին, անկախ նրանից, թե իրենք ինչպես այն կկոչեն, որովհետեւ չի կարող այլ համակարգ լինել: Եթե մի մաքսակետից հատում է սահմանը, կարգը պետք է լինի նույնը, որով իրանական մեքենաները հատում են սահմանը եւ հասնում Վրաստան, մնացած այլ կարգավիճակների դեպքում խոսքը գնում է միջանցքի մասին»,- բացատրում է մասնագետը:

Մանվելյանի խոսքով, փաստերը վկայում են՝ Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցում շատ վաղուց տվել է իր համաձայնությունը, բայց վախենում է ներքին ընդվզումից ու բողոքի ալիքից, ուստի փորձում է ստել ու մանիպուլացնել՝  չօգտագործելով «միջանցք» բառը, մարդկանց հաշտեցնել այդ մտքին: «Ցավոք սրտի, ամեն ինչ խոսում է դրա մասին, եւ դա ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, եւ ամեն ինչ պետք է անել, որ դրա դեմն առնվի: Դա Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ ուղղված քայլ է, որի նպատակն է՝ ուղղակի թուլացնել Հայաստանը: Իրերը պետք է իրենց անունով կոչել, եթե դու այդ կարգավիճակով ճանապարհ ես տալիս քո թշնամի պետություններին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ թշնամի պետություններ են, ապա, վաղ թե ուշ, այդ կարգավիճակով ճանապարհը նրանց հնարավորություն է տալու խառնվել մեր ներքին գործերին, փորձել ավելի խիստ վերահսկողություն սահմանել այդ ճանապարհի վրա: Այսինքն, Հայաստանի իշխանությունը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Հայաստանի ներքին գործերին խառնվելու հնարավորությունը, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ»,- ահազանգում է Մանվելյանը: