Սաուդյան Արաբիան պատրաստ է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումը
Սաուդյան Արաբիան հաստատել է պատրաստակամությունն իր տարածքում ընդունելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Այս մասին հայտնի է դարձել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության՝ հրապարակված հայտարարությունից։
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը բարձր է գնահատում 2025 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Թագավորությունում նրանց երկու նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հնարավորության մասին հայտարարությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Թագավորությունը ողջունում է Սաուդյան Արաբիայի գագաթնաժողովը և վերահաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հասնելու իր շարունակական ջանքերը: