ԱՄՆ բանակը դադարեցրել է տրանսգենդերների աշխատանքի ընդունելը
ԱՄՆ բանակն այլևս չի ընդունի տրանսգենդերներին զինծառայության, այս մասին ասվում է Պետագոնի հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ բանակն այլևս չի ընդունի տրանսգենդերներին զինվորական ծառայության և այլևս չի վարի կամ դյուրացնի զինծառայողների սեռափոխության ընթացակարգերը», - ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ում գործող բանակում կա մոտավորապես 15000 տրանսգենդեր մարդ: The Times-ը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է նաև գործադիր հրաման արձակել, որը կհանգեցնի նրան, որ բոլոր տրանսգենդեր զինծառայողները դուրս կգրվեն Զինված ուժերից՝ որպես ծառայության համար ոչ պիտանի:
2018 թվականի մարտին՝ իր առաջին ժամկետի ընթացքում, Թրամփը նաև արգելեց տրանսգենդերներին միանալ բանակին: