Այս գիշեր 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի շրջանների վրա
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ռուսական շրջանների վրա ոչնչացրել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր՝ 17 անօդաչու թռչող սարք Վոլգոգրադի շրջանի, 12-ը՝ Կալուգայի, 9-ը՝ Ռոստովի և 2-ը՝ Սարատովի շրջանի տարածքում»,- հայտնել են գերատեսչությունից։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությանը, հայտնել էին Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գրոզնիի, Կալուգայի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումների մասին։