Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության, ինչպես հիմա, այնպես էլ պատերազմի ավարտից հետո:
Այս մասին Զելենսկին ասել է NBC News-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
Ըստ Զելենսկու Միացյալ Նահանգների հետագա ռազմական աջակցությունը չափազանց կարևոր է Ուկրաինայի պաշտպանության և նրա ապագայի համար։ Նա ընդգծել է, որ չի էլ ցանկանում պատկերացնել մի սցենար, երբ Ուկրաինան մնում է առանց Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության։