Խոշոր հրդեհ է բռնկվել Անապա առողջարանային քաղաքի պանսիոնատում, մարդկանց տարհանել են
Հրդեհ է բռնկվել Անապա առողջարանային քաղաքի պանսիոնատներից մեկում, հրդեհն ընդգրկել է մոտ հազար քառակուսի մետր տարածք, տարհանվել է 26 մարդ
«Բլագովեշչենսկայա գյուղում 1000 քառակուսի մետր պանսիոնատների շենքեր կրակի մեջ են. այրվում են բնակելի շենքը և սննդի շենքը։ 26 մարդ տարհանվել է»,- հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։