Սաուդյան Արաբիան պատրաստ է հարթակ դառնալ Պուտինի և Թրամփի բանակցությունների համար
Էր Ռիադը պատրաստ Է հարթակ դառնալ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների համար։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն։
«Պատրաստակամություն ենք հայտնում գագաթնաժողովն անցկացնել Սաուդյան Արաբիայում», - ասված է Սաուդյան գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև խաղաղության հասնելու համար: