Հայաստանի իշխանությունները կրում են հիմնական պատասխանատվությունը հետագա բոլոր քայլերի համար. Զախարովա
Հայաստանը պետք է հասկանա, որ սակագնային և կարգավորող շրջանակները, որոնց վրա կառուցված է փոխգործակցությունը, ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միմյանց բացառում են։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի եվրաինտեգրման ցանկությունը։
Զախարովայի խոսքով՝ այդ խնդիրը կարելի է չբարձրաձայնել և լռեցնել, բայց դա ապատեղեկատվություն կլինի:
«Մենք խոսում ենք Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին, բայց երկրի գործող իշխանությունները կրում են հիմնական պատասխանատվությունը հետագա բոլոր քայլերի հետևանքները բացատրելու համար։ Նման ճակատագրական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակական կարծիքը և կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ։ Մենք պետք է ազնիվ լինենք: Դա պետք է անեն նրանք, ովքեր կոչ են անում նման որոշումներ ընդունել երկրի ներսում, այլ ոչ թե նրանք, ովքեր կոչ են անում դրսից»,- հավելել է նա։