Ադրբեջանի 21 տարեկանից բարձր քաղաքացիները կկարողանան հրազեն ձեռք բերել
Ադրբեջանում 21 տարեկանը լրացած անձինք կկարողանան քաղաքացիական զենք գնել։
Դա բխում է «Ծառայության և քաղաքացիական զենքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունից, որն այսօր քննարկվել է Ադրբեջանի խորհրդարանում:
Առաջարկվող փոփոխություններով Ադրբեջանի քաղաքացիներն իրավունք կունենան ձեռք բերել քաղաքացիական զենք՝ բացառությամբ հրազենի։
Նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել առաջին ընթերցմամբ։