Ռուսաստանը հարված է հասցրել Չեռնոբիլի ատոմակայանին
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված 4-րդ էներգաբլոկի մոտ գտնվող ապաստարանին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է UNIAN-ը։
Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինան այս ապաստարանը կառուցել է Եվրոպայի և աշխարհի այլ երկրների, Ամերիկայի հետ միասին։
«Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ իրականացնել՝ առանց հետևանքների հաշվի առնելու, դա այսօրվա Ռուսաստանն է։ Եվ սա ահաբեկչական սպառնալիք է ողջ աշխարհի համար»,- ընդգծել է նախագահը։
Նա հայտնել է, որ հրդեհը մարվել է։ Ներկայումս ճառագայթային ֆոնը չի ավելացել, և դա մշտապես վերահսկվում է։