Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հասարակություն

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։   

Մասնավորապես, օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն, թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Այս դեպքում տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման այլ ժամկետներ սահմանող իրավական որևէ այլ կարգավորում ներկայում չկա։  

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ «միության անձ» կամ «օտարերկրյա անձ» լինեու հանգամանքով։ Եթե ֆիզիկական անձը Միության մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է «միության անձ»։ Հակառակ պարագայում, այսինքն, ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ ՀՀ-ում մշտական բնակության վայր չունենալու դեպքում, անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, ֆիզիկական անձը համարվում է «օտարերկրյա անձ»։

ՊԵԿ-ը հայտնում է, որ «միության անձը» ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցի համար առաջացող մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովի միշտ։ Իսկ «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծման համար այդպիսի պահանջ չի սահմանվում։  Սակայն վերջիններիս համար այդ պարտավորությունը կառաջանա, երբ առանց այդ տրանսպորտային միջոցը վերաարտահանելու՝ ժամանակավորապես կներմուծի 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցը։ «Օտարերկրյա անձը» նաև նման պարտավորություն կունենա մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելու դեպքում։ Տեղեկացվում է, որ Կառավարության 2023 թ․ նոյեմբերի 30-ի N 2060-Ն որոշմամբ ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունն ապահովվում է դրամական միջոցներով։ Միաժամանակ, սահմանված վճարման պարտավորությունների ապահովման չափը կարգավորված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 6-րդ կետով։     

Կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցը սկզբնապես ներմուծվելով օտարերկրյա անձի կողմից` շահագործման նպատակով հանձնվում է այլ անձանց (այդ թվում` ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիներին) և, միաժամանակ, ներմուծումն իրականացրած օտարերկրյա անձը լքում է երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը: Կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման վարքագծից, քանի որ ՀՀ սահմանը հատելու պահից այդպիսի տրանսպորտային միջոցը գտնվում է մաքսային հսկողության ներքո և ՀՀ-ում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։ Այսինքն, չի կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: ՊԵԿ-ը հայտնում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է պատասխանատվություն․ ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության հանձնելն առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 20 տոկոսի չափով: