Թրամփի վարչակազմին հանձնարարվել է վերսկսել օտարերկրյա օգնությունը
Միացյալ Նահանգների դաշնային դատավորը կարգադրել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վերսկսել օտարերկրյա օգնությունը, որը պետության ղեկավարի հրամանով սառեցվել է պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի որոշմանը։
Գործակալության տվյալներով՝ Կոլումբիայի շրջանային դատարանը իշխանությունների որոշումը կապել է ֆինանսավորման ծրագրերի արդյունավետության տեսանկյունից վերանայելու անհրաժեշտության հետ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Թրամփի և նրա վարչակազմի գործողությունները շոկային ալիք են առաջացրել և խոչընդոտ են դարձել մի քանի հազար պայմանավորվածությունների իրականացման համար։
Թրամփը պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը 2025 թվականի հունվարի 20-ին։ Հուվարի 25-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը սառեցրել է օտարերկրյա օգնության ծրագրերի մեծ մասը։
Ավելի վաղ Վաշինգտոնը կրճատել էր ռազմական հանցագործությունների հետաքննության համար Կիևին տրամադրվող օգնությունը։