Սաակաշվիլիի խորհրդականը հերքել է նրա պաշտոնանկության մասին լուրը
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդականը՝ Ուկրաինայում Վրաստանի նախկին գլխավոր հյուպատոս Թեյմուրազ Նիշնիանիձեն gazeta.ru-ին հայտնել է, որ Օդեսայի նահանգապետի պաշտոնանկության մասին լուրերը կեղծ են:
Նա ասել է, որ այդ կեղծ լուրերը տարածել են Օդեսայի ԶԼՄ-ները:
Սաակաշվիլին փետրվարի վերջից գտնվում է արձակուրդում: Նա արձակուրդ է վերցրել 24 քաղաքներ շրջագայության մեկնելու համար: Կիրակի օրը նա անսպասելիորեն ընդհատել է շրջագայությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ է արել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: