Մեր ձայնը պետք է լսելի լինի․ մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հայտագիր են ներկայացրել ՀՀ նախագահին
«Այսօր, մի խումբ ուսանողներով, կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացրել ՀՀ Նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ»,-այս մասին հայտարարել է ԵՊՀ ուսանող Հրայր Աղավելյանն ու մանրամասնել.
«Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց Ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը Նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։
Մեր հանրագրով պահանջում ենք․
. Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ Նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։
.Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։
Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։
Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի»։