Շիրակի մարզում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։