ԱՄՆ-ում ռազմածովային ինքնաթիռն ընկել է ծովը
ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը կործանվել է Սան Դիեգո ծովածոցի վրա՝ Կալիֆոռնիայի Հյուսիսային կղզու ռազմաօդային կայանի մոտ։
Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով զինվորականներին։
Ռազմածովային ուժերը հայտնել են, որ Boeing EA-18G Growler-ը, որը նախատեսված է էլեկտրոնային պատերազմի համար, ընկել է ջուրը։ Երկու օդաչուներին էլ հաջողվել է փրկվել և հոսպիտալացվել, հավելել են վարչությունից։
Օդաչուներին փրկել է ձկնորսական նավը:
Վթարի վայր է ուղարկվել 60 հրշեջ և տարբեր տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռ, գրում է հեռուստաալիքը։