Եվրոպան պահանջում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Եվրամիության ԱԳ նախարարները հայտարարություն են արել՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ապագա բանակցություններին իրենց մասնակցության վերաբերյալ։
Նախարարների հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ուկրաինսկա պրավդա»-ն, ասվում է. «Մենք պատրաստ ենք ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը։ Մենք հավատարիմ ենք նրա անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` ի դեմս Ռուսաստանի նվաճողական պատերազմի»:
«Մենք անհամբեր սպասում ենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ առաջընթացի գործընթացին: Մեր ընդհանուր նպատակները պետք է լինեն Ուկրաինայի համար ուժի դիրք ապահովելը։ Ուկրաինան և Եվրոպան պետք է ներգրավվեն ցանկացած բանակցություններում»,-նշված է հայտարարության մեջ: