Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ինչ է թաքցնում Նիկոլը եվրահանրաքվեի և Հայաստան-ԵՄ հարցերում․ Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան հոդվածը․

«ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ
 
Իր վերջին ինքնազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթի մի մասը նվիրված էր հնարավոր եվրահանրաքվեին և Հայաստան-ԵՄ հարցերին։ Այս պահին մի կողմ դնելով այդ հարցով նրա երկիմաստ ակնարկները և արդեն տեսանելի մանիպուլյացիաները, բացահայտեմ ձեզ համար, թե ինչ է Նիկոլը նաև այս հարցով թաքցնում մեզանից։
Ոմանք կհիշեն, թե մի քանի տարի առաջ ինչպես էր նա իրականությունից և կոնտեքստից կտրված որոշակի թվեր ներկայացնում Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի 2021 թվականի ինդեքսից, թե որքանով ենք մենք մոտարկվում ԵՄ-ին, որքանով ենք համապատասխանում տարբեր ոլորտների եվրաստանդարտներին։
 
Հիշեցնեմ, որ այդ ֆորումում Հայաստանն ավանդաբար ներկայացրել են մեծամասամբ կողմնակալ, որոշ դեպքերում՝ ակնհայտ «սորոսական» ՀԿ-ներ և ակտիվիստներ։ Իսկ այդ ֆալշ և կեղծված ձայնապնակը թութակի նման կրկնում էին փաշինյանական «колода»-յի զանազան ներկայացուցիչներ՝ անձնական օգտագործման դեսպանից մինչև խորհրդարանական պարկապզուկներ։
 
Թե ինչ էր իրականում արձանգրված այդ զեկույցում, ես բացահայտել և հրապարակել էի մինչև ազատազրկումս։
Եվ ահա արդեն տնային կալանքի պայմաններում փորփրելով, կարդալով և ծանոթանալով այդ ընթացքում բացթողնված փաստաթղթերին, նյութերին և զեկույցներին, հերթը հասավ Արևելյան Գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցին, որի արդյունքների մասին բացակայում է ինչպես պատշաճ անդրադարձը մամուլում, այնպես էլ «զարմանալիորեն» լռում է իշխանական քարոզչամեքենան։
 
Ներկայացնեմ ձեզ, թե ինչո՞ւ են նիկոլենք ծածկադմփոց արել այդ զեկույցը։ Անկախ պաշտոնական ճոռոմաբանությունից, հասարակությանը հրամցվող կեղծիքից և գեղջկական եվրակենացներից, նույնիսկ՝ մասամբ յուրային և լոյալ հեղինակներից, այս փաստաթուղթը ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում։
Խոսենք թվերի և փաստերի լեզվով։
 
Արևելյան Գործընկերության 2023-ի Ինդեքսում Հայաստանը 0.61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով համապատասխանաբար Մոլդովային (0.7 միավոր) , Ուկրաինային (0.66 միավոր) և Վրաստանին (0.63 միավոր)։
 
Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև ի համեմատ 2021-ի (0.64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև՝ հետընթաց։
 
Վարկանիշի առանձին բլոկերում Հայաստանի ցուցանիշները նույնպես պայթեցնում են պաշտոնական քարոզչական փուչիկները։
 
Այսպես, «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում մենք 6-ից 4-րդն ենք, իսկ «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը, զիջելով անգամ Բելառուսին։
 
Միակ ենթացուցանիշը, որով Հայաստանը դասվել է առաջինը, կոռուպցիայի դեմ պայքարն է, սակայն նույնիսկ այդ դեպքում զեկույցի հեղինակները հստակ արձանագրել են զգալի հետընթաց 2021-ի համեմատ (0.10 միավորով, նույնքան, որքան Ադրբեջանը), իսկ Մոլդովան և Ուկրաինան շոշափելի առաջընթաց են ապրել։
Հայաստանը վերջից առաջինն է էներգետիկ և տրանսպորտային ոլորտների քաղաքականությամբ։
Ամենազավեշտալին մեր երկրի վերջին հորիզոնականն է «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով՝ որպես չափալախ «խաղաղության դարաշրջանի» նիկոլական քարոզչությանը։
 
Հայաստանը թեպետ դիտվել է որպես հարաբերականորեն կայուն, բայց տեսանելի է ռեֆորմների կանգը եւ կենսական ոլորտներում հետընթացի ներուժը։
 
Հայաստանի ցուցանիշի անկումը կապված է ժողովրդավարության, կառավարման, մասնավորապես՝ պետական հաշվետվողականության, մամուլի անկախության, ժողովների և կարծիքների ազատության, հակակոռուպցիոն պայքարի ոլորտներում սայթաքումների հետ։
 
Զեկույցն արձանագրում է հոգնածությունը բարեփոխումներից, օրենքի և պրակտիկայի միջև խզումը, եւ այսպիսով՝ ԵՄ-ին մոտարկվելու դանդաղումը։
 
Անահիտ Մանասյանին որպես ՄԻՊ նշանակելը վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները՝ ստեղծելով այդ կարևոր ինստիտուտի գործունեության քաղաքականացման շոշափելի ռիսկեր։
Այսքանով բավարարվեմ, թեպետ կարող էի դեռ մի քանի տասնյակ կարևոր և նիկոլական ստերը քարուքանդ անող այլ արձանագրումներ մեջբերել։ Ցանկության դեպքում կարող եք ինքնուրույն և առավել մանրամասն ծանոթանալ այդ զեկույցին հետևյալ հղումով։
Կարճ հետևություններ՝
 
Ա) Նույնիսկ փաշինյանական ռեժիմին լոյալ ինստիտուտներն ու շրջանակները չեն կարողանում կամ չեն ուզում ծածկադմփոց անել նրա պաշտոնավարման խորացող բացասական հետևանքները։
Բ) Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք մոտենում ԵՄ ստանդարտներին, այլ նահանջում ենք ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ոլորտային ցուցանիշներով։
Գ) Պաշտոնական քարոզչությունը շարունակելու է այս հարցերով ևս հայ ժողովրդին դնել Asinus-ի տեղ (լատիներեն՝ էշ):
 
Սակայն նույնիսկ ամենահամբերատար ասինուսը, դավադիտ լինելու դեպքում, համը հանող հեծյալին ցավոտ, նույնիսկ մահացու քացի տալու հատկություն ունի։
Հ.Գ Այս հոդվածը հրապարակվել է 2024թ նոյեմբերի 24-ին, և ներկա օրերին ծավալված՝ Հայաստանը դեպի ԵՄ տանող հեքիաթների ֆոնին, չի կորցրել իր արդիականությունը»։