Պուտինը հրամայել է զորքերը դուրս բերել Սիրիայից
«Կարծում եմ, որ մեր զորքերի առջեւ դրված խնդիրները լուծվել են: Դրա համար հրամայում եմ վաղվանից Սիրիայի Հանրապետությունից դուրս բերել մեր զինուժի հիմնական մասը»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական զորքերի դուրսբերման հարցը Պուտինը քննարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: