Դեպի Եվրամիություն կողմնորոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
Հայաստանում եվրոպամետ քաղաքական գործիչները կարծում են, որ դեպի Եվրամիություն (ԵՄ) կողմնորոշումը շահույթ կբերի երկրին ու ժողովրդին։ Սա Երևանի ինքնիշխան իրավունքն է, բայց բոլորը դեռ պետք է հասկանան, թե որքանով է դա փոխադարձ ցանկություն։
Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ըստ ամենայնի, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կենտրոնանալը Եվրամիության վրա, հստակ պատկերացում չունենալու դեպքում, թե արդյոք Եվրամիությունն ինքը շահագրգռված է դրանում, որոշակի լրացուցիչ շահույթ կապահովի հենց երկրին և այս երկրի ժողովրդին: Սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Այնուամենայնիվ, Պեսկովը հավելել է, որ հայերն իրենք, և բոլորը պետք է պարզեն, թե որքանով է դա փոխադարձ ցանկություն, և ինչպես են իրենք եվրոպացիները վերաբերվում դրան:
Պեսկովը նշել է, որ երկրները տասնամյակներ շարունակ հերթ են կանգնել Եվրամիությանն անդամակցելու համար: