ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լավատեսություն է հայտնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ։
Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում:
«Ես լավատես եմ, մենք աշխատելու ենք շատ քրտնաջան, վերջիվերջո, մենք այստեղ շատ դժվար իրավիճակներում ենք, հեշտ չի լինի կանգնեցնել դա, բայց ես լավատես եմ»,-ասել է նա։
Ռուբիոն նաև նշել է, որ Ամերիկայի քաղաքացի Մարկ Ֆոգելի ազատ արձակումն ուղղակիորեն կապված չէ ուկրաինական հակամարտության կարգավորման առաջընթացի հետ, սակայն դա անվանել է համագործակցության ցանկության լավ ազդանշան։