Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով
Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և դրանք ավելի քան ակնհայտ են:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է իր դիվիդենտները ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում։ Եվ այդ դիվիդենտներն ավելի քան ակնհայտ են»,- լրագրողներին ասաց Պեսկովը՝ պատասխանելով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին օրինագծի առաջին ընթերցմամբ Հայաստանի խորհրդարանի ընդունման մասին հարցին։