Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Թուրքիա ճանապարհորդությունից
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներն կոչ է արել զերծ մնալ Թուրքիա այցելություններից, իսկ այնտեղ գտնվող քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել բազմամարդ վայրերից:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Անկարայի կենտրոնում ավտոբուսի կանգառում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 37, վիրավորվել՝ 125 մարդ: Պայթյունի պատճառը եղել է ականապատված ավտոմեքե: