Ադրբեջանը հերթական օգնությունն ուղարկեց Ուկրաինային
Սումգայիթի տեխնոլոգիական պարկից այսօր ուղարկվել է Ուկրաինային հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը՝ բաղկացած էլեկտրասարքավորումներից։
Մարդասիրական օգնությունը տրամադրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2025 թվականի փետրվարի 5-ի հրամանի համաձայն։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը գերազանցում է 40 մլն ԱՄՆ դոլարը։