Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին ազատ արձակելու համար, ով Ռուսաստանում դատապարտվել էր թմրանյութերի մաքսանենգության և պահման համար։
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես շատ շնորհակալ եմ նրա արածի համար: Մենք գնահատում ենք նախագահ Պուտինի արածը», - ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Ֆոգելի ազատ արձակման վերաբերյալ համաձայնությունը շատ արդար և ողջամիտ է:
Թրամփը նշել է, որ Ֆոգելի ազատ արձակումը կլինի հարաբերությունների սկիզբը, որը կօգնի լուծել Ուկրաինայում հակամարտությունը: