Իսրայելը բարձրացրել է իր զորքերի մարտունակությունը Գազայի հատվածում
Իսրայելական բանակը հայտարարել է, որ բարձրացնում է իր մարտական պատրաստվածությունը հարավային ուղղությամբ և տարբեր սցենարների դեպքում ուժեր է ուղարկում այնտեղ։
Հրամանները վերաբերում են Հարավային հրամանատարությանը, որը պատասխանատու է Գազայի հատվածին հարող տարածքների համար։
«Իրավիճակի օպերատիվ գնահատման և Հարավային հրամանատարության մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու որոշման համաձայն՝ որոշում է կայացվել ուժեղացնել տարածքը լրացուցիչ զորքերով, այդ թվում՝ պահեստազորով: Զորքերի համալրման և պահեստազորի մոբիլիզացիան իրականացվում է տարբեր սցենարներով պայմանավորված»,- ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։