Ուկրաինական բանակը սկսել է հավաքագրել երիտասարդներին
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային ծառայության համար 18-ից 24 տարեկան տղամարդկանց հավաքագրման մեկնարկի մասին։
Այս մասին ասվում է ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Պայմանագրային զինծառայողներին խոստանում են ամսական մինչև 120.000 գրիվնա (2900 դոլար) աշխատավարձ, զրոյական հիփոթեքի հնարավորություն, կրթություն պետության հաշվին, անվճար բուժօգնություն,ինչպես նաև մեկ տարվա ծառայությունից հետո արտերկիր մեկնելու իրավունք:
Նշվում է, որ պայմանագրի ավարտից հետո 12 ամսով տարկետում կտրվի։