Ռուսական բանակը բալիստիկ հրթիռով հրթիռակոծել է Կիևը. կա 1 զոհ և 3 վիրավոր
Ռուսական բանակը բալիստիկ հրթիռով հրթիռակոծել է Կիևը: Հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում են Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնում է, որ վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ իննամյա մի աղջիկ։
Հրդեհներ են գրանցվել Սոլոմենսկի, Սվյատոշինսկի, Գոլոսեևսկի, Պոդոլսկի և Օբոլոնսկի շրջաններում:
Կիևի Գոլոսեևսկի շրջանում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, այրվում է պահեստ՝ 600 քմ մակերեսով։ Սոլոմենսկի թաղամասում հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի տանիքում:
Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվը հնարավոր է փոփոխվի: