Սա օրինագիծ է Արևմուտքի նեոլիբերալ շահախմբերի առջև հակառուսական ստրիպտիզ պարելու մասին
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով ԱԺ-ում ընթացող քննարկման ժամանակ հնչած հայտարարություններին, գրում է.
«ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենինագծի զեկուցող Արտակ Զեյնալյանը հայտարարել է՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չէ: Ասել է՝ ԵԱՏՄ 185 միլիոնանոց շուկայից դուրս գալու խնդիր դրված չէ, այլ՝ այն ԵՄ 450 միլիոնանոց շուկայով լրացնելու։
Չգիտեմ՝ այս հայտարարությունն անգրագիտությա՞ն, թե՞ մտածված բլեֆի հետևանք է:
Երկու դեպքում էլ՝ բարեխիղճ որևէ պատգամավոր պետք է դեմ քվեարկի այս օրինագծին:
Առհասարակ, սա օրինագիծ է ոչ թե ԵՄ-ին ինտեգրվելու, այլ Արևմուտքի նեոլիբերալ շահախմբերի առջև հակառուսական ստրիպտիզ պարելու մասին: Այս օրինագծով ոչ թե Հայաստանն է մոտենալու ԵՄ-ին, այլ պսևդոարևմտամետներն՝ ապագա ԱԺ-ին:
Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն, պսևդոարևմտամետների «դաստեն» պարտավոր են ստանձնել այս արկածախնդրության ողջ պատասխանատվությունը»։