Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ընդդիմադիր խոսք հնչեցնելով իշխանություների հասցեին՝ չի կարելի այդքան կուրանալ, որ այլ երկրների և ժողովուրդների էլ վիրավորել․ Աննա Հակոբյանը նեղսրտել է

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ հրապարակեցի միջազգային շփումների համար իմ պատրաստած ուղեցույցը, սկսվեց հանրային մեծ փնտրտուքը այն այլմոլորակայինների, ովքեր առիթ են տվել նման ուղեցույցի։

Բնականաբար, առաջին ռեակցիան մերժումն էր, երկրորդը՝ ագրեսիան, երրորդը՝ վիրավորանքը, չորրորդը՝ թաքնված ամոթը, բայց ի վերջո միշտ վրա է հասնում մեր մշտական փրկօղակը՝ «եւ ովքե՞ր են այդ անկիրթները, որ խայտառակում են ռեսպուբլիկան, ախ էդ անգրագետ մասսան, էս հայերը…»։
 
Ոչ մի փորձ՝ սեփական գործողությունների վերհիշման և գրվածի հետ նույնականացման։ Մինչդեռ դա անպատիվ բան չէ։ Ամոթ չէ։ Ավելին՝ փոփոխության, զարգացման, աճի միակ գրավականն է։
 
Ուստի ստիպված եմ կրկին ինքս օգնել կողքից մեզ նայել, ինչ-որ այլմոլորակայինների անօգուտ փնտրտուքի փոխարեն։
 
ՀՀ դիվանագիտական համայնքը շատ յուրահատուկ է, ունի իր ուրույն լեզուն, իր ուրույն նիստուկացը, իր ուրույն շփման եզրույթներն ու ոճը։ Եւ եթե այս ամենը տեղավորենք մեկ հավաքական կերպարի մեջ, այն կբնորոշվի որպես քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի։ Եւ այս իրավիճակն ունի իր բացատրությունը, օբյեկտիվ պատճառները։
 
Ահա ուրեմն մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։ Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» եւ այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես և՛ ԵՊՀ-ում կրթություն ստացած, և՛ Օքսվորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները։ Այսպես արտահայտվում են և՛ այդ մարդկանց բացակայությամբ, և՛ այդ մարդկանց տարբեր ներկայացուցիչների ներկայությամբ։ Ոչ ոք չի կասկածում, որ հնարավոր է՝ որեւէ մեկը հասկանում է մեր լեզուն, ոչ ոք չի կասկածում, որ նույնիսկ օտար լեզվով երբ քո մասին են խոսում, վատ են արտահայտվում կամ ծաղրում, կամ ներքին հումորներ անում, դա հիանալի տեսանելի, հասկանալի եւ զգալի է։ Ոչ ոք չի առերեսվում այն փաստի հետ, որ տվյալ երկրում գտնվելու միակ իմաստը այդ երկրի եւ ժողովրդի հետ լավ հարաբերություն հաստատելն ու պահպանելն է, ինչը, համաձայնեք՝ բավական բարդ է անել առանց տարրական հարգանքի։
 
Այնինչ դիվանագիտական տառաճանաչությունը հենց այս պարզ հանգամանքը յուրացնելն է։
 
Դե եկեք մի պահ պատկերացնենք՝ ինչ աղետ է տեղի ունենում այլ մակարդակների շփումներում:
 
Եվ իհարկե նորմալ է, որ լրատվամիջոցների մտքի ծայրով անգամ չի էլ անցնում, որ մենք ձվի կեղեւի մեջ չենք ապրում, աշխարհի մաս ենք, և իբր թե ընդդիմադիր խոսք հնչեցնելով իշխանություների հասցեին, չի կարելի այդքան կուրանալ, որ այլ երկրների և ժողովուրդների էլ վիրավորել։ Գոյություն ունի այսպիսի մի պրակտիկա. դեսպանությունները թարգմանում են տվյալ երկրի ԶԼՄ-ների հրապարակումները եւ ուղարկում իրենց մայրաքաղաքներ։ Դե մի պահ եկեք մտաբերենք՝ ինչեր են թարգմանվում եւ հասնում տարբեր մայրաքաղաքներ, եկեք ամաչենք եւ մի փոքր լրջության, հասունության եւ ծանրակշռության ձգտենք։
 
Հ.Գ. Արդար չի լինի, եթե չասեմ, որ աշխարհում կա 1, առավելագույնը 2 կամ 3 պետություն և ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները իրենց թույլ չեն տալիս ասել «սրանք»»։