Բերման է ենթարկվել «Հայ կանանց ճակատ»-ի մոտ մեկ տասնյակ ակտիվիստ
«Քիչ առաջ ոստիկանությունը Ազատության հրապարակից ապօրինի կերպով բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին: Ակցիային մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք»,- ասվում է «Նոր Հայաստան» հանրային ճակատի հաղորդագրության մեջ: