Բաքվում հանել են «Ռուսական տան» ռուսալեզու ցուցանակը
Բաքվում «Ռուսական տան» գրասենյակից հանել են ռուսալեզու ցուցանակը:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական գովազդային գործակալությունը հայտարարել էր, որ մտադիր է իրավական միջոցներ ձեռնարկել ցուցանակի դիզայնի խախտումների հետ կապված, որտեղ ադրբեջաներենից առաջ ռուսերեն գրությունն է նշված է եղել:
Այդ ամենը հակասում է երկրի պահանջներին։