Խնդիրը լուծվեց, ԶՊՄԿ-ում 11 օր տևած ճգնաժամը բնական ու հանդարտ լուծում ստացավ․ Մարգարյան
Խնդիրը լուծվեց։ ԶՊՄԿ-ում 11 օր տևած ճգնաժամը բնական ու հանդարտ լուծում ստացավ։ Այս ընթացքում ընկերության PR թիմը աշխատեց արտակարգ ռեժիմով ու 101 տոկոս արդյունավետությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԶՊՄԿ մամուլի քարտուղար Արայիկ Մարգարյանը։
«Ինչպե՞ս լուծվեց խնդիրը։
Անկեղծությամբ։
Առաջին րոպեց մենք եղել ենք անկեղծ, չենք ստել, չենք չափազանցրել, չենք թաքցրել, չենք մոլորեցրել։ Անհատական ու առանձին աշխատել ենք բոլոր լրագրողների, բոլոր լրատվամիջոցների հետ։ Բարդ խնդիրը պարզ բացատրել ենք լրագրողներին, ինֆլուենսերներին, աշխատակիցներին, անծանոթ մարդկանց։
Շնորհակալություն իմ թիմին ներդրած էներգիայի ու պռոակտիվության համար, իմ ղեկավարությանը՝ վստահության ու տրված ազատության համար, բոլոր լրագրողներին՝ օբյեկտիվության համար, բլոգերներին, ինֆլուենսերներին՝ խնդրի լրջությունը և կարևորությունը գիտակցելու համար, ընկերներիս՝ քիչ զանգելու և հարցեր չտալու համար, ընտանիքիս՝ իմ 10-օրյա բացակայությունը հանդուրժելու համար»,- գրել է նա: