Ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են Կարսում անցկացվող զորավարժություններից
Ադրբեջանական բանակի զինծառայողները, որոնք ներկայացնում էին Ադրբեջանը Թուրքիայի Կարս քաղաքում անցկացվող 2025 թվականի ձմեռային զորավարժություններին, վերադարձել են հայրենիք։
Այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ-ն։
Նրանց ժամանման արարողության ժամանակ միացյալ զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Քանան Սեիդովը նշել է համատեղ զորավարժությունների կարևորությունը։
Նա ընդգծել է, որ զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը։ Սեիդովը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին իրենց հմտությունների և պրոֆեսիոնալիզմի համար։