Պակիստանում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել
Պակիստանում արդեն հինգերորդ օրն է շարունակվում են անձրևները, որի արդյունքում մահացել է 42 մարդ և 70 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
Զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ փլվել է երկրի աղքատ գյուղական տարածքներից մեկի բնակելի շենքի տանիքը:
Շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով նաև փլուզումներ է տեղի ունեցել Պակիստանի հյուսիս-արևմուտքի ածխի հանքում, մահացել է 7 հանքափոր: