Չեն կարող 55 հազար տնտեսվարողի տանել սնանկացման եզրին․ բողոքի ակցիա (տեսանյութ)
«Կասեցում, կասեցում»։ Այս պահանջով կառավարության դիմաց ակցիա են իրականացնում տնտեսվարողները։ Նրանք ուզում են, որ Հարկային օրենսգրքում գույքագրման վերաբերյալ փոփոխությունները կասեցվեն։
«Մեր հարցը պետք է ունենա դրական, չեն կարող 55 հազար տնտեսվարողի տանել սնանկացման եզրին»,-հայտարարեց ակցիայի մասնակից մի կին ու առաջարկեց՝ առաջիկա հինգշաբթի օրը, ժամը 11-ին կրկին հավաքվել կառավարության շենքի դիմաց։
Նրանք հիշեցրեցին, որ տարիներ առաջ՝ 2015-16 թվականներին կառավարության դիմաց 1500 տնտեսվարողի պահանջով հենց նույն օրը կասեցվեցին փոփոխությունները։
«Հիմա պատկերացրեք, մեր մեջից ծնված վարչապետը, մեր մեջից հանեցինք, որ մեր վիճակը հասկանա, ավելի վատը դուրս եկավ, ավելի վատ մեզ արհամարհեց։ Ուրեմն մենք կապացուցենք, որ կմիավորվենք ու կհաղթենք բոլորին։ Մեր բիզնեսը լքելու հետ, մենք գնալու ենք երկրից, իսկ մենք երկիրը կպաշտպանենք այս ձևով»,-ասաց ակցիայի մասնակից Կարինեն։