Իսրայելական կործանիչները հարվածել են «Հեզբոլլահ»-ի թունելներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիա-Լիբանանյան սահմանին գտնվող թունելին, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի զինյալների կողմից զենք տեղափոխելու համար։
Հարվածներ են հասցվել նաև մի քանի զինապահեստների և հրթիռային կայանների լիբանանյան տարածքում:
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» մի քանի օբյեկտներին, որտեղ կային զինամթերք և հրթիռային կայաններ, որոնք վտանգ էին ներկայացնում Իսրայելի համար», - հավելել է մամուլի ծառայությունը:
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական կործանիչները նախքան հարվածը հասցնելը ցածր բարձրության վրա թռչել են Բեյրութի և Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների վրայով։