Իրանն ու Ռուսաստանը ցանկանում են նոր էներգետիկ ցանց ստեղծել տարածաշրջանում
Ռուսաստանը մտադիր է Իրանին էլեկտաէներգիա վաճառել։ Տեղեկացնում է azadliq.az կայքը՝ հղում անելով Ռիա Նովոստիին։
Ըստ աղբյուրի՝ այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Ադրբեջանական աղբյուրի պնդմամբ՝ բարձր լարման հոսանքալարը անցնելու է Ադրբեջանի տարածքով։
Սակայն Իրանի պաշտոնական աղբյուրներից տեղեկացրել են, որ մտադրություն կա Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի ուղղությամբ համագործակցություն սկսել։ Նախատեսվում է էլեկտրաէներգիայի ցանց ստեղծել տարածաշրջանում։ Այս թեմայով ապրիլ ամսին բանակցություններ են նախատեսվում Թբիլիսիում։
Հիշեցնենք, որ մինչև այժմ Իրանը էլեկտրաէներգիա է ձեռք բերում Հայաստանից՝ փոխարենը մատակարարելով բնական գազ։