Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել
Մամուլ

Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների դեմ հետաքննությանը:

Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ՝ ուղղված Ամերիկայի և նրա մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Ինչպես ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, պատժամիջոցների ցանկում հայտնվածները կարող են բախվել ունեցվածքի և ակտիվների սառեցման և չկարողանան մուտք գործել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կազդեն նաև ընտանիքի անմիջական անդամների վրա:

Այս թեմային անդրադարձել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը։ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից. խորհրդարանն այն վավերացրել է 2023-ի հոկտեմբերի 3-ին։

«Ընդունելով Հռոմի ստատուտն ու պարտավորվելով կատարել ՄՔԴ-ի որոշումները՝ ՀՀ-ն վատթարացրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ, քանի որ առկա է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերը, ինչպես նաև Իսրայելի հետ, քանի որ ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալման օրդերի մասին որոշում է կայացրել»,-գրում են ալիքի հեղինակները և հավելում, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտը վավերացրել է՝ Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայի համար պատասխանատվության կանչելու համար, սակայն Ադրբեջանը չի ընդունել Հռոմի ստատուտն, ու ՀՀ գործող իշխանությունները կրկին անգամ սխալ արտաքին քաղաքական որոշում են կայացրել։ Ընդունելով Հռոմի ստատուտը՝ Փաշինյանն ու թիմն այդպես էլ չստացան Իլհամ Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության կանչելու գործիքակազմեր։

«Հանրապետության հրապարակ» ալիքը գտնում է, որ ՀՀ գործող իշխանություններն Արևմուտքի կողմն ուղղված քայլ են արել՝ ընդունելով Հռոմի ստատուտը, որը, սակայն, այսօր ոչ մի աշխարհաքաղաքական դիվիդենդ չի տալիս Երևանին, քանի որ Թրամփի վարչակազմն ունի բացասական դիրքորոշում ՄՔԴ-ի հարցում։

«Դեֆակտո վատթարացնելով կապերը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ ՀՀ-ի գործող իշխանությունները, ընդունելով Հռոմի ստատուտը, այդպես էլ ոչինչ չստացան։ Նրանք չեն կարողանալու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների համար։ Փաշինյանն ու ՔՊ-ն հերթական անգամ դիլետանտ արտաքին քաղաքական որոշում են կայացրել, որի արդյունքում ՀՀ-ի դիրքերն են թուլանում, իսկ Ադրբեջանը մնաց անպատիժ Արցախի ու նրա ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար։ Այսպիսով, ՀՀ-ն, Հռոմի ստատուտը վավերացնելով, պարտավորություններ է ստանձնել՝ չստանալով դրանից ոչ մի պրակտիկ օգուտ՝ Ադրբեջանին զսպելու, պատասխանատվության ենթարկելու առումով։ Բաքվում շարունակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարություններն, ու միջազգային կազմակերպությունները և ինստիտուտները ոչինչ չեն անում այդ ֆարսը կանգնեցնելու համար»,-նշում են հոդվածագիրներն ու ամփոփում, որ ՀՀ գործող իշխանությունների արևմտամետությունը աշխարհաքաղաքական առումով միայն մեկուսացնում է ՀՀ-ն ռազմավարական դաշնակից ՌԴ-ից ու բարեկամ Իրանից։ Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ից կերտել հակառուսական և հակաիրանական պլացդարմ՝ դրա դիմաց ՀՀ-ին չտալով ոչինչ։ Ադրբեջանի նոր հարձակման պարագայում նույն Արևմուտքը սահմանափակվելու է չեզոք հայտարարություններով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում