Ամեն անգամ ստից-մտից բաներ ա ասում. Հրանտ Բագրատյանը` Նազարյանին
«Ամեն անգամ ստից-մտից բաներ ա ասում»,-ԱԺ-ի նիստի ընթացքում բղավեց Հրանտ Բագրատյանը` ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությունների, ով պնդում էր, որ կան երկրներ, որտեղ շատ ավելի բարձր է էլեկտրաէներգիայի գինը: Հայաստանում սակագնի միջին մեծությունը համարժեք է 10 ԱՄՆ սենտ կիլովատ ժամի դիմաց: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե Բելառուսի օրինակն էլ կա, որտեղ գինն ավելի մատչելի է:
«Եկամուտների տերը ես չեմ… Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք Բելառուսի և Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական սուբսիդավորում»,- նշեց նա:
Հրանտ Բագրատյանն էլ բղավեց`«Չկա»:
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կա»,- հայտարարեց Նազարյանը: «Չկա»,- պնդեց Բագրատյանը: Հերմինե Նաղդալյանը մի քանի անգամ Բագրատյանին կոչ արեց զսպել զայրույթը, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս տարվա զեկույցը: