ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըՈւզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք. Մանուկյանը՝ ՊապոյանինՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանԴա անելու եմ մեծագույն հաճույքով, դանդաղ. Ռուբինյանը՝ Էդգար ՂազարյանինԷդգար Ղազարյանի և Ռուբեն Ռուբինյանի անվերջ «փոխhրաձգությունը» (տեսանյութ)Լամին Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և փորձել աթոռ նետել տղամարդու ուղղությամբՎանաձորում բախվել են 2 «Opel»․ 19-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոցԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնումԱռևտրաշրջանառությունը ուռում ա. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Նարեկ Կարապետյանը «ցրել» է մի հայտնի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը․ նրան ասել են՝ Նարեկի հետ հանդիպում կազմակերպելը «դժվար» գործ է
Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ ԶաքարյանՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, ՔԺԿ-ից մինչև ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»
Հասարակություն

ԵՊՀ-ն պարզաբանել է 2-րդ կուրսի ուսանողի հեռացման հանգամանքը

Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, թե ինչու է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Եսայանը համալսարանից հեռացվել։

«Հարգելի՛ գործընկերներ,
վերջին օրերի ընթացքում մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Եսայանի համալսարանից հեռացվելու փաստին:

Միանգամից ասեմ, որ Հովհաննես Եսայանը համալսարանից հեռացվել է դեռևս 2-րդ կուրսում ունեցած ֆիզդաստիարակություն առարկայի լուծարքը չհանձնելու, 2 տարի շարունակ այդ առարկայի դասերին կրկին չմասնակցելու և մինչև 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակն այն չլրացնելու համար: Այս ամենը նախատեսված է ԵՊՀ կրթական ծրագրերով և ֆիզդաստիարակություն առարկան ԵՊՀ կրթական ծրագրերով նախատեսված պարտադիր դասընթաց է, ինչպես ԵՊՀ-ում ուսուցանվող այլ դասընթացներ:

Երկու տարի շարունակ նա հնարավորություն է ունեցել նորից մասնակցելու դասընթացին և հանձնելու այն: Սակայն փաստացի չի մասնակցել, և օրենքով սահմանված կարգով, հեռացվել է համալսարանից:

Ամեն ինչ շատ պարզ է: Միաժամանակ, տարօրինակ և անհասկանալի են այն բոլոր շահագրգիռ անձանց և հատկապես մի շարք լրատվամիջոցների տեսակետները, ովքեր միակողմանի ներկայացնում են Հովհաննես Եսայանի տեսակետը՝ որպես անբեկանելի ճշմարտություն: Հեռացված ուսանողը միտումնավոր լրատվական դաշտ է տարածել ապատեղեկատվություն, որ իբր նա իր ուսանողական տարիների ընթացքում միշտ աչքի է ընկել բացախոսությամբ, ազատ խոսքով, ինքնատիպ մտածողությամբ, և այդ իսկ պատճառով մշտապես հալածվել և 4-րդ կուրսում էլ հեռացվել համալսարանից:

Սովորական զազրախոսություն: Ոչ ոք չի կարող բերել գեթ մեկ փաստ, որ իր ուսումնառության ընթացքում նա խնդիր է ունեցել համալսարանում իր մտածելակերպի, յուրատեսակ կեցվածքի պատճառով: Ուղղակի անբարոյական է սովորական կրթական գործընթացը կապել ազատ խոսքի, քաղաքական դիրքորոշումների, էլ չեմ խոսում ԵՊՀ ուսանողական կազմակերպությունների աշխատանքի հետ: Երբևէ եղե՞լ է, որ Հովհաննես Եսայանն իր քաղաքական կարծիքը, իր խոսքերով ասած, բոլորից տարբերվող տեսակետը հայտնած լինի համալսարանում կամ ուսանողական կառույցներում, և հասկացված չլինի կամ «դատապարտված» լինի: Չկա՛ նման բան:

Արդյո՞ք համալսարանն ունի իրավունք անսալով հեռացված ուսանողի մի քանի կուրսընկերների, մի շարք լրատվական կայքերի, ֆեյսբուքյան մի քանի օգտատերի և այլ, այսպես կոչված, բարեխոսների հորդորին՝ խախտելու օրենքը և ուսանողին թողնի, որ առանց կրթական ծրագրով նախատեսված դասընթացներից մեկը հանձնելու ավարտի համալսարանը, իսկ մնացած հազարավոր ուսանողների վրա կիրառի օրենքը: Կամ նրա պես ֆիզդաստիարակություն առարկան չհանձնած այլ ուսանողների հեռացնի համալսարանից, իսկ ուսանողներից մեկին, ով գիտի ԿԳ նախարարին բաց նամակ գրելու ձևը, հանձնի դիպլոմ:

Այս ամենը, մեղմ ասած, ուղղակի անտրամաբանական է, բարձրացված աղմուկն էլ՝ տարօրինակ:

Հ.Գ. Հովհաննես Մուշեղի Եսայանի ԵՊՀ-ում ուսումնառության 7 կիսամյակների հանրագումարային ՄՈԳ-ը, այսինքն՝ միջին որակական գնահատականը 9.64 է (հնարավոր 20 միավորից):

Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է: