ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Հասարակություն

Վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին. Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների» կոալիցիաները տարածել են համատեղ հայտարարությունը՝ ընդգծելով, որ  հարկային նոր կարգավորումների արդյունքում  փաստաբանական ծառայություններն անմատչելի են դարձել։

Հայտարարությանմեջ ասված է.

«Հարկային օրենսգրքի արդեն ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգ: Ըստ Փաստաբանների պալատի հաշվարկների, փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8  անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն ԱԱՀ՝ դրույքաչափը՝ 20 տոկոս և շահութահարկով, դրույքաչափը՝ 18-23 տոկոս):

Իրավապաշտպան գործունեությունը ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների արդար դատաքննության,  արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքների հետ: Հետևաբար, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, որոնք փաստաբանական անհատույց ծառայություն են մատուցում հասարակության խոցելի խմբերին, նույնպես տուժել են հիշյալ հարկային փոփոխության հետևանքով:

Մեծ շրջանառություն ունեցող  փաստաբանական ընկերությունները իրավապաշտպան կազմակերպությունների հետ մեկ նժարի տակ դնելը չի բխում անձի   արդար դատաքննության,  արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքներից:

Իրավապաշտպան կազմակերպություններն ունեն սահմանափակ բյուջե, աջակցում են հասարակության խոցելի խմբերին, իրենց կողմից վճարում են արդեն իսկ բարձացված պետական տուրքի գումարները, ահռելի ռեսուրսներ են ծախսում պատշաճ ծառայություններ մատուցելու համար թե՛ Երևան քաղաքում, թե՛ ՀՀ մարզերում:

Կարծում ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից մատուցված փաստաբանական ծառայությունները հավասարեցնել հաշվապահական, աուդիտորական ծառայություններին, դիտարկել որպես ձեռնարկատիրական  գործունեություն սխալ է,  և պետք է, առնվազն, նախատեսվեին ՀՀ հարկային օրենսգրքում բացառություններ, քանի որ պետությունը ՀՀ օրենքներով, վավերացված միջազգային նորմերով ստանձել է պարտականություն՝ ապահովելու անվճարունակ ֆիզիկական  անձանց, հասարակության այլ խոցելի խմբերի  պատշաճ իրավաբանական ծառայություններ ստանալու իրավունքը:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ահազանգում ենք, որ հարկային այս փոփոխության հետևանքով անհամեմատ թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը հանգեցնելու է հանրային պաշտպանի գրասենյակի և իրավապաշտպան կազմակերպությունների՝ առանց այդ էլ առկա ծանրաբեռնվածության շեշտակի աճին: Այս ամենն իր հերթին վտանգելու է արդարադատության մատչելիության իրավունքի իրացվելիությունը՝ հասարակության հատկապես խոցելի խմբերի համար՝ խորացնելով նաև սոցիալական անարդարությունը։

Հարկային հիշյալ կարգավորումների մշակման, քննարկման ժամանակ, չնայած փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության փաստարկված դիտարկումներին ու առաջարկներին, դրանք չեն ընդունվել: Եվ օրենսդրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են: Արդեն գործողության մեջ էլ ավելի տեսանելի են խնդիրները, մասնավորապես՝ խոցելի խմբերի իրավական պաշտպանության նպատակով անհատույց տրամադրվող փաստաբանական աջակցության համար նոր բյուջեների կազմում, ֆոնդահայթայթում:

Հետևաբար, «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությոններ կատարելու մասին» 12.06.2024թ. թիվ ՀՕ-285-Ն  օրենքի   ընդունման արդյունքում՝
• բարդանալու է մարդկանց՝ հատկապես խոցելի խմբերի խախտված իրավունքների պաշտպանությունը՝ կապված վճարունակության հետ,
• անվաճար իրավաբանական օգնության տրամադրումը առաջացնելու է մի շարք խնդիրներ, այդ թվում հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածություն,
• իրավաբանական ծառայությունների մատուցումը դառանալու է ոչ մատչելի, անհասանելի՝ հատկապես ֆիզիական անձանց պարագայում:

Ուստի, պահանջում ենք՝

1. Վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին:
2. Նպաստավոր պայմաններ ստեղծել անվճար և կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող անհատ փաստաբանների և փաստաբանական գրասենյակների գործունեության համար»։