Թրամփը նոր հրամանագրով արգելել է տրանսգենդերների մասնակցությունը կանանց սպորտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որն ուղղված է տրանսգենդերների դեմ:
Սպիտակ տան կայքում տեղադրված հրամանն Արդարադատության նախարարությանը հանձնարարում է արգելել տրանսգենդեր ուսանողներին մասնակցել աղջիկների միջնակարգ դպրոցների սպորտային մրցույթներին:
«Կանանց սպորտի դեմ պատերազմն ավարտվել է»,- ասել է Թրամփը հրամանի ստորագրման արարողության ժամանակ՝ շրջապատված տասնյակ երիտասարդ մարզիկներով։
«Իմ վարչակազմը չի կանգնի և չի դիտի, թե ինչպես են տղամարդիկ ջախջախում և ծեծում կին մարզիկներին»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Փաստաթուղթը պահանջում է հրամանագրի անհապաղ կատարում ամբողջ երկրում։