Բիզնեսներ ունի, բան ունի, կարո՞ղ ա Սուրենը քյասիբ էր. գեներալ Սեյրան
Հայաստանի հասարակությունը դժգոհ է իշխանությունների սոցիալական խնդիրների պատճառով, որը կա բոլոր երկրներում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը:
Դիտարկմանը, թե շատ ՀՀԿ-ականներ շատ լավ էլ ապրում են, օրինակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դղյակ է կառուցել Երեւանում, Սարոյանն արձագանքեց. «Տո լավ արեց, քեզ ի՞նչ: Սուրեն Խաչատրյանի տունը 100 տարի տենում ես, ուրիշի տները չե՞ս տեսել սկի: Փող ունի, սարքել ա մարդը: Կարո՞ղ ա գիտես ինձնից ա գողացել: Ոնց թե՝ որտեղից, բիզնեսներ ունի, բան ունի: Կարո՞ղ ա Սուրենը քյասիբ էր: Հայաստանում քյասիբ էլ կա, հարուստ էլ կա: Սուրիկը միշտ էլ հարուստ էր»: