Պուտինը վավերացման է ներկայացրել Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Բելառուսի հետ միութենական պետության շրջանակներում անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը։
Միութենական պետության շրջանակներում անվտանգության երաշխիքների մասին պայմանագրից բխում է, որ ռուսական միջուկային զենքը կարող է օգտագործվել՝ ի պատասխան Ռուսաստանի կամ Բելառուսի դեմ ագրեսիայի կիրառման։