Անկարայի պայթունի հեղինակը կին է եղել
Անկարայում իրականացված խոշոր պայթյունի հեղինակի ինքնությունը պարզվել է։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Երեկ երեկոյան Անկարայում 34 մարդու կյանք խլած պայթյունի հեղինակը կին է եղել։ Նշվում է ոստիկանության տարածած տեղեկությունների մեջ։ Պայթած մարմնի մասերի ուսումնասիրությունից պարզվել է, որ այն իրականացնողը երիտասարդ Սեհեր Չաղլա անունով կինն է։ Նա 2012 թվականին ավարտել էր Ստամբուլի համալսարաններից մեկը, իսկ 2013 թվականին ընդգրկվել էր քրդական զինված խմբավորումների շարքերը։ Կինը պայթուցիկով բեռնված ավտոմեքենան մոտեցրել է մարդաշատ վայրում գտնվող ավտոբուսին և պայթեցրել։ Ինքը ևս դառնալով պայթյունի զոհ։