ԱՄՆ-ը պատրաստվում է զորքերը դուրս բերել Սիրիայից
Պենտագոնը սկսել է պլաններ մշակել Սիրիայից ամերիկյան ուժերի ամբողջական դուրսբերման համար:
Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Զորքի դուրսբերման տարբեր ժամկետներ են նշվում, մասնավորապես 30, 60 կամ 90 օր:
Հավելենք, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրեցին, որ ԱՄՆ-ն մինչև տարվա առաջին կես ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերը Սիրիայից:
Զուգահեռաբար Սիրիայում ռազմաբազաներ են կառուցում Թուրքիան և Իսրայելը: