«Ահավոր ձայներ էին, ես որ եկել եմ, երեխեն արդեն ասֆալտին ընկած էր». արյունալի կրակոցների ականատես (տեսանյութ)
Փետրվարի 4-ին ընկերներով եկել էին այստեղ, որ նշեն ծնունդը, էդ դեպքը եղավ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքար խոշորոացված համայնքի Մերձավան բնակավայրի բնակչուհիներից մեկը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ կրակոցներից մահացել էր բնակավայրի վարչական ղեկավարի հորաքրոջ որդին:
Հարցին՝ ձայները լսե՞լ է, կինը պատասխանեց. «Աավոր ձայներ էր գալիս, կրակոցի ձայներ: Երբ մենք դուրս եկանք, եկանք արդեն հանդարտվել էին: Երբ ես եկել եմ, արդեն երեխեն մահացած էր, ասֆալտին ընկած էր»: