Զելենսկին նշել է, թե որքան զոհ և վիրավոր ունի Ուկրաինան պատերազմի սկզբից ի վեր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր 45100 ուկրաինացի զինվոր է սպանվել, 390000-ը՝ վիրավորվել։
Զելենսկին կորուստների մասին այս տվյալները ներկայացրել է բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հազար զոհված և 370 հազար վիրավոր ուկրաինացի զինվորների մասին։